Դու չես տեսնու՞մ, որ վարչապետը դրածո է, որ աշխատում է ոչ թե հանուն, այլ ընդդեմ Հայաստանի:
Ես վստահ եմ, որ դու էլ վարչապետի նմանակն ես, եթե պահը հարմար լինի Հայաստանը կծախես 10 արծաթով։
Կաթողիկոսը, որն արդեն գտնվում է իր բարձրության վրա, և անունը մնալու է պատմության մեջ, եթե չշնորհազրկի քեզ, ժողովուրդն է շնորհազրկելու իրեն։
Դու Բագրատ սրբազանի կոշիկի փոշին չարժես, չհամարձակվես քո անիծյալ շուրթերով բարբառել նրա սուրբ անունը:
Ի գիտություն բոլորի, ոչ թե Բագրատ սրբազանն է նշանակելու, այլ հայ ժողովուրդն է ընտրելու իր ղեկավարներին։
Ավելի վատ, քան հիմա է, երբեք չի կարող լինել։
Վստահ կարող եմ ասել, որ վատ լինելու ոչ մի հիմք չկա։
Պատրիկ ԱՐՏԵՄԻ
Գրող, հրապարակախոս